Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության խնդրանքով մեկնաբանել է իր աղմկահարույց «Քարե երազներ» վեպի հայերենի տարբերակի տպագրության մասին լուրը: Նա ասել է, որ տեղյակ չի եղել, որ Հայաստանում տպագրվել է իր գիրքը, տեղեկացել է ապրիլի 11-ին` ինտերնետից:
Հարցին` տեղյակ պահել են իրեն թարգմանության հեղինակներն իրենց նպատակի մասին, հայտարարել է. «Բացարձակապես, ի՞նչ կապ կարող եմ ունենալ նրանց հետ: Դա պարզապես ստեղծագործություն է: Ինչ-որ մեկը կարող այն վերցնել ու տպագրել: Սակայն ամեն դեպքում, եթե ինձ հարցնեին, խորհուրդ չէի տա: Քանի որ դա արդեն քաղաքական հարցի է վերածվում»:
Այլիսլին հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի արել` «Քարե երազները» ստեղծելով: «Նախ պետք է ասեմ, որ վեպը հրատարակողներն ինձանից ոչինչ չեն հարցրել: Երկրորդ` կրկին մնում եմ նույն կարծիքին, որ որքան զգացմունքային մենք վերաբերվենք այդ ստեղծագործությանը, այնքան դրանից կփորձի օգտվել հայկական կողմը: Երրորդ` կրկնվեմ` եթե վեպին նայենք համամարդկային արժեքների տեսանկյունից, դրանում ոչ մի ստորացուցիչ բան չկա ադրբեջանցի ժողովրդի համար»,- ընդգծել է գրողը` հավելելով, որ երազում է այն ժամակաների վերադարձի մասին, երբ հայերը կտպագրեն ադրբեջանցու ստեղծագործություն` առանց քաղաքական նպատակներ հետապնդելու:
«Ես չգիտեմ, թե որքանով են տվյալ դեպքում քաղաքական նպատակներ հետապնդվում: Հավանորեն ինչ-որ հրատարակիչ մտածել է, որ կարող է լավ վաստակել` վեպը հայերեն տպագրելով»,- նշել է Այլիսլին: