Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Yerkir.am-ը հանդես է եկել <Ներկայացել է Սամվել Կարապետյանի բարեկամ եւ գումարներ շորթել> հրապարակմամբ, որին արձագանքել է Տաշիր բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ ոմն Սերգեյ Հունանյան, հանրապետության տարբեր մարզերում, իսկ վերջին օրերին` հատկապես Արագածոտնի մարզում ներկայանում է որպես <Տաշիր> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ կամ Կարապետյանների ընտանիքի բարեկամ: Սույն ինքնակոչ մուրացիկը, հանդիպելով գյուղապետերի հետ` հիմնադրամի անունից խոստանում է իրականացնել տարբեր բարեգործություններ և դրանց կյանքի կոչման համար… գումար պահանջում, ինչի մասին գրել էր նաև yerkir.am կայքը:
Առավել տարօրինակ է, որ նման անհեթեթությանը եղել են նաև հավատացողներ: Հաշվի առնելով, որ այդպիսով ոչ միայն իրականացվում է պարզ դրամաշորթություն, այլև փորձ է արվում խաղալ <Տաշիր> հիմնադրամի և Կարապետյանների հեղինակության հետ, հարկ ենք համարում հայտարարել.
1.Հիմնադրամի ծրագրերի մասին պատշաճ կարգով իրազեկվում է հիմնադրամի լրատվական ծառայության կամ Կարեն Կարապետյանի գրասենյակի անունից, իսկ դրանք բնականաբար իրականացվում են բացառապես առանց որևէ այլ կողմի մեկ լումա անգամ ներդրման:
2.Հիմնադրամի կամ Կարապետյանների անունից լիազորված են հանդես գալ բացառապես ընտանիքի անդամները կամ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանն ու հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը:
Խնդրում ենք բոլորին՝ հունանյանատիպ <լեյտենանտ Շմիդտի զավակների> ի հայտ գալու դեպքում անմիջապես իրազեկել մեզ:
Սույն հայտարարությամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը:
P.S. Նշենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո Սերգեյ Հունանյանը մի քանի գյուղապետերի խոստովանել է, որ խաբել է նրանց, բայց կարողացել է վերադարձնել ընդամենը դպրոցի մեկ-երկու տնօրենից վերցրած 30 հազարական դրամները: