կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 17:10
Իրավական

Ոստիկանությունը՝ Yerkir.am-ի հրապարակման հետքերով

Ոստիկանությունը՝ Yerkir.am-ի հրապարակման հետքերով

Տեղեկացրել ենք, որ Վանաձորի թիվ 30/10 ընտրատեղամասում քաղաքացին ընտրացուցակում տեսել է, որ այլ թաղամասի բնակիչներից մեկը գրանցված է իր տան հասցեում: Քաղաքացին եկել էր իր ընտրատեղամաս և բողոքում էր` ասելով` թող շտապ կարգավորեն հարցը: Այս կապակցությամբ պարզաբանում է տարածել ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Պարզաբանումը՝ ստորեւ. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի քաղաքացին ընտրացուցակում տեսել է, որ այլ թաղամասի բնակիչներից մեկը գրանցված է իր տան հասցեում:

Նա եկել է իր ընտրատեղամաս և բողոքել, ասելով` թող շտապ կարգավորեն հարցը: Ահազանգի հետքերով մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը: Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փ. շենք 2, բն. 31 հասցեում հաշվառված է Լյովա Գարեգինի Սելիմյանը, 25.06.2012թ.-ից: Լ.Սելիմյանի անձնագիր ստանալու համար (15 տարեկան հասակում) դիմել է նրա տատը՝ Սիլվա Հովսեփի Աբրահամյանը, ով դիմելու պահին փաստաթղթային հիմքերով հանդիսացել է երեխայի խնամակալը:

Անձնագրային գործողությունները կատարելիս երեխան իրավաչափորեն հաշվառվել է խնամակալի հաշվառման հասցեով: Նշված խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է զանգահարել Սիլվա Աբրահամյանը և տեղեկացրել, որ ընտրատեղամասում ինքն է հայտարարել իրենց հասցեում անհայտ անձի առկայության մասին: Ըստ Ս.Աբրահամյանի թոռնիկին անվանում են Լևոն, այլ ոչ Լյովա և այդ հանգամանքն է իրեն շփոթության մեջ դրել: