|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ:
Արդեն հաստատվել են այն մրցավարական անձնակազմերը, որոնք կսպասարկեն այդ հանդիպումները. այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ:
Մրցավարի օգնականներն են Միշել Անոնյեն և Ֆրեդերիկ Կանոն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոնի Շապրոնը:
Սեպտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից: Մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Մրցավարի օգնականներն են Անջելո Բոնմանը և Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան՝ Ռիխարդ Լիսվելդը: