|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի հարվածել Սիրիային կամ ներխուժել երկիր, նա «կձախողի, ինչպես Ամերիկայի կողմից սանձազերծված նախորդ պատերազմներում»:
Նա հերքել է պնդումները կառավարական զորքերի կողմից ապստամբների նկատմամբ քիմիական զենք կիրառելու մասին՝ պնդելով հակառակը, որ թունավոր գազերով հրթիռը արձակել են ապստամբները: «Նման հայտարարությունները բացառապես քաղաքական են, որոնց համար շարժառիթ է եղել ահաբեկիչների դեմ կառավարական ուժերի մի շարք հաղթանակները»,- ասել է Ասադը:
Սիրիայի իշխանությունները թույլատրել են, որ ՄԱԿ-ի տեսուչները այցելեն քիմիական հարձակման վայրը:
Հիշռցնեենք, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մոտեցել են Սիրիայի միջերկրածովյան ափերին: