կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-07 14:21
Հասարակություն

Նոյեմբերի 8-ով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը․ Քրիստինե Վարդանյան

Նոյեմբերի 8-ով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը․ Քրիստինե Վարդանյան

Նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը մանրմասնելով համազգային հանրահավաքի նպատակները, նշեց․ «Նոյեմբերի 9-ին լրանում է կապիտուլյացիայի ստորգարման մեկ ամյակը  ու այս մեկ տարին մենք տեսանք, որ Հայաստանը ունի իշխանություն, որի ծրագրերը զարմանալիորեն համընկնում են Հայաստանի թշնամիների ծրագրերին։ Այս իշխանությունն ասում է, որ ինքը մանդատ է ստացել երկիրը ղեկավարելու ու անելու այն ամենը, ինչ ցանկանում է, մինչդեռ Հայաստանը կործանելու մանդատ որևէ մեկին չի տրվել։ Ինչպես պետք է ժողովուրդը արտահայտի, որ ինքը չի ուզում, որ կործանվի Հայաստանը, ինքը  ուզում է հայրենիք ունենալ, ինքը ուզում է երկրում ապրել, որտեղ Թուրքիան ազդեցություն չունի, հայ ժողովուրդն ուզում է ունենալ հայկական Արցախ և ցույց տալու միակ ձևը ժողովրդի ներկայությունն է փողոցում, հանրահավաքը այս դեպքում դրա համար է, որ մենք մեկնարկում ենք ազգային դիմադրությունը»։

Քրիստինե Վարդանյանի խոսքով, հանրահավաքին իշխանություններին, թշնամական պետությանը և ամբողջ աշխարհին ցույց են տալու, որ Հայաստանում կա  արժանապատվություն ունեցող ժողովուրդ, որը համաձայն չէ այն ընթացքին, որով Հայաստանին տանում է  իշխանությունը։

«Դա հնարավոր է միայն համազգային դիմադրության ձևավորման պարագայում։ Նոյեմբերի 8-ի հանարահավաքը այս պրոցեսի սկիզբն է։ Հայաստանը կդիմադրի, հայ մարդը կդիմադրի ու մենք կկազմակերպենք այդ դիմադրությունը, որը պետք է վերածվի համազգային շարժման՝ ներառելով Հայաստանը, Սփյուռքը, Արցախը։ Հետագա բոլոր գործողութունները  պետք է պայմանավորված լինեն հենց այս արձանագրումով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։