կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 14:33
Աշխարհ

ԱՄՆ-ը խոստացել է աջակցել Ուկրաինային ռուսական ներխուժման դեպքում

ԱՄՆ-ը խոստացել է աջակցել Ուկրաինային ռուսական ներխուժման դեպքում

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան Ուկրաինա ռուսական հերթական ներխուժման դեպքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ընթացքում. հայտնում է Սպիտակ տունը։

Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժել Ուկրաինա։ ՆԱխագահները աջակցություն են հայտնել դիվանագիտական ջանքերին, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ ռազմավարական կայունության վերաբերյալ երկկողմ (ամերիկա-ռուսական) երկխոսությամբ (Ժնևում հունվարի 10-ին)` ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում և ԵԱՀԿ-ում։

Բացի դրանից՝ նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներին՝ Դոնբասում լարվածությունը նվազեցնելու և մինսկյան պայմանավորվածություններն իրականացնելու համար։