կարևոր
4516 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-25 00:01
Հասարակություն

Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել. News.am

Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել. News.am

NEWS.am-ը գրում է․ Զինծառայողը, ում հայրը որդուց լուր չստանալու պատճառով ինքնասպանություն էր գործել, վերջին անգամ պատերազմից  2 օր հետո է զանգահարել եւ մինչեւ այժմ կապի դուրս չի եկել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը:

«Երբ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել` հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի հատվածում, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ իր հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է զանգահարել, խոսել, սակայն դրանից հետո կապի դուրս չի եկել, չեն խոսել նրա հետ:Այս պահին ոչ ոք տեղեկություն չունի տղայից»,- ասաց Ահարոն Խաչատրյանը:

Համայնքապետն ասաց, որ զինծառայողը պայմանագրային էր, ունի եղբայր եւ քույր: Եղբայրը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը Վարդենիսի բնակիչներից մեկն ինքնասպանություն էր գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Սակայն  ինքնասպանությունից հետո հերքվել էր որդու զոհվելու լուրը, նա զանգահարել էր տուն: