|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխատանքից ազատել է հայտնի Դոգին` Վարդան Ղուկասյանին, ով զբաղեցնում էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով:
Այսօր արդեն Դոգի պաշտոնանկության մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին, բայց առանց պատճառների նշման:Ի դեպ, Դոգը, Վովա Գասպարյանի հրամանով, հանվել է նաև ոստիկանական համակարգից:
Yerkir.am-ը ոստիկանությունից փորձեց պարզել Ղուկասյանի պաշտոնանկության պատճառը կամ պատճառները, սակայն ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը կտրականապես հրաժարվեց խոսել դրա մասին` մի քանի անգամ հայտարարելով. «Բավարարվեք եղած պաշտոնական պատասխանով»: Մեզ չի հաջողվում կապ հաստատել նաեւ Ղուկասյանի հետ` նրա հեռախոսահամարն անջատված է:
Yerkir.am-ի տեղեկություններով` ոստիկանապետն այս քայլով ցանկանում է ցույց տալ, որ Դոգն ինքնագլուխ է գործել, եւ ինքն այդ ամենի հետ ոչ կապ ունի, ոչ էլ տեղյակ է եղել...