կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 18:11
Քաղաքական

Քաղաքապետարանի ''ջրերը տվեցին''. փրկօղակ-բադիկները գործի են դրվել

Քաղաքապետարանի ''ջրերը տվեցին''. փրկօղակ-բադիկները գործի են դրվել

Արդեն չորրորդ օրն է` «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության երեք ակտիվիստներ` Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը եւ Վահագն Մինասյանը, քաղաքապետարանի առջեւ նստացույց են անում եւ, որպես առաջնային խնդիր, պահանջում պաշտոնանկ անել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին:

 

Այսօր Yerkir.am-ի թղթակիցը ակտիվիստներին այցելելիս նկատել է, որ քաղաքապետարանի շենքի հարակից սիզամարգում փրկօղակ-բադիկներ են հայտնվել:

 

«Համացանցում մեծ արձագանք գտավ այն, որ քաղաքապետարանը գազոնը օրը 10 ժամ ջրում է, եւ հայտնվեցին կադրեր, որ մայթն էլ էր ամբողջությամբ ջրով ծածկված, ու հիմա անցորդները բերել են այս բադիկները, որպեսզի անցանկալի իրավիճակի դեպքում, երբ ջուրը կհեղեղի ամբողջ փողոցը, սրանք մեզ կօգնեն»,- փրկօղակ-բադիկների առկայությունն այսպես բացատրեց ակտիվիստներից Սուրեն Սահակյանը:

 

Նշենք նաեւ, որ սիզամարգն այնքան է ջրվել, որ խոտը փտել է:

 

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

 

 

 
 

Լուսանկարները` Շուշան Հակոբյանի