կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 09:10
Քաղաքական

Հիմա այդ որոշումները դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեի՞ն, թե՞ այս ընտրության փրկօղակ էին. Վարդեւանյան

Հիմա այդ որոշումները դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեի՞ն, թե՞ այս ընտրության փրկօղակ էին. Վարդեւանյան

ՍԴ-ն մեզանից ավելի պետք է շահագրգռված լինի` արդարությունը բացահայտելու համար, դրա համար կոչվում է աահմանադրական արդարադատություն եւ մենք ՍԴ-ին դիմում ենք բարձր դատարան: Այս մասին  5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Արամ Վարդեւանյանը:
«ՍԴ-ն մեզանից ավելի պետք է շահագրգռված լինի` արդարությունը բացահայտելու համար, դրա համար կոչվում է աահմանադրական արդարադատություն եւ մենք ՍԴ-ին դիմում ենք բարձր դատարան: Մի հետաքրիր բան էլ ասեմ, սույն գործով զեկուցողը ոչ մի պահանջ չէր ներկայացրել ապացույց ստանալու, այսինքն ինքը ոչ մի ապացույց չէր ցանկանում ստանալ: Դուք պատկերացնում եք` դա ինչ է նշանակում»,-ասաց նա:
Վարեւանյանը նաեւ ասաց, որ ՍԴ որոշման մեջ թվով 9 անգամ հղում է տված նախկին ընտրական վեճերով որոշումներին:  
«2017 թիվ, 2012 թիվ, 2007 թվականի եւ 2003 թվականի, սրա կոնտեքստում ուզում եմ ուղղակի մեջբերեմ, որ ոչ մի բառ չփոխեմ, ՔՊ կուսակցության կողմից 2020 թվականին ներկայացված  Սահմանարական փոփոխությունների նախագծից, որով 3 դատավորներ սուրս մղվեցին ՍԴ-ից եւ եկան 3 նորերը, ի դեպ, 3-ից բացի Վահե Գրիգորյանը դրա ամենամեծ ջատագովն էր: հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի պատասխանատվության իր բաժինը նախագահական  եւ խորհրդարանական ընտրություններում ընտրական  իրավունքի եւ ժողովրդի կողմից իշխանություն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով, հօգուտ օրվա իշխանության: Վահե Գրիգորյանն է երեւի այս մտքի հեղինակը, որովհետեւ փաստացի սա ներկայացվել է ՔՊ-ի կողմից: Բայց ես ուզում եմ ասեմ` այս հիմնավորմամբ 3 նոր  դատավոր է եկել ՍԴ, այդ երեք դատավորները հղում են տալիս այ որոշումներին, որոնք իրենք որակում էին դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ, հօգուտ օրվա իշխանության կայացված որոշումներ: Իրենք երեւի թե պետք է կողմորոշվեն, փաստորեն ՍԴ նախկին որոշումները այն աստիճանի լավն էին, որ այս ընտրությունների վերաբերյալ վեճը լուծելուց, բոլոր այն բարդ հարցերից, որոնցից ուզում էին խուսափեին, հղում էին տալիս նախկին  որոշումներին: Հիմա այդ որոշումները լավն էին, թե վատն էին, դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեին, թե այս ընտրության փրկօղակ էին»,-ասաց նա: