|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երկխոսությունը ՀԱԿ-ի համար փրկօղակ է. փակուղի մտած երկխոսության վերաբերյալ Yerkir.am-ի հարցին ի պատասխան նշեց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա առավել քան համոզված է, որ երկխոսության միջոցով ՀԱԿ-ը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե «ընդդիմությունը նախեւառաջ ինքն է»:
Արտահերթ ընտրություններին Խոսրով Հարությունյանը չի հավատում, ավելին, ըստ նրա, դրան չի հավատում նաեւ ՀԱԿ-ը: Իսկ արտահերթ ընտրությունների մասին շարունակ խոսում է, «որովհետեւ այդպես արդեն ասվել է, ետ կանգնել չի լինի»: ՀԱԿ-ի այդ պահանջն անվանելով հռետորաբանություն` Հարությունյանը նկատեց, որ երկխոսությունը դիրքերը պահելու լավագույն ձեւն է ՀԱԿ-ի համար:
Երկխոսությունը, ըստ նրա, կարեւոր է նաեւ իշխանության համար: Իսկ օգուտը` «ՀԱԿ-ին փողոցից հարթակ բերելն էր, ավելի քաղաքակիրթ տարբերակով բանակցելը»:
«Երկխոսությամբ ամենաշահագրգռվածը պետք է լիներ հանրությունը»,- վստահեցրեց քաղաքական գործիչը եւ հավելեց, որ այս կերպ հանրությունը կգիտակցեր, որ ընդդիմությունը նա չէ, ով հայհոյում է: