կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-26 15:32
Սպորտ

Մեկնարկում են Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերը

Մեկնարկում են Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերը

Վաղը Երևանում կմեկնարկեն Հ.Մ.Ը.Մ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) 9-րդ մարզախաղերը: Մարզախաղերին ընդառաջ կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ:

 

Հայաստանի ազգային սկաուտական շարժում (ՀԱՍԿ) հասարակական կազմակերպության ատենապետ, Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի կազմկոմիտեի անդամ Հրաչյա Շմավոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մարզախաղերի` համայն հայության մայրաքաղաք Երևանում անցկացնելը մեծ դեր և նշանակություն ունի:

 

«Հայաստանում անցկացվում են թվով երկրորդ Հ.Մ.Ը.Մ.-ական մարզախաղերը: Մարզախաղերի` համայն հայության մայրաքաղաք Երևանում անցկացնելը մեծ դեր և նշանակություն ունեն բոլորիս համար: Հայաստանում անցկացված նախորդ խաղերն անցել են շատ բարձր մակարդակով: Այս խաղերը նշանավորվում են նրանով, որ այս տարի ավելացրել են երեք մարզաձև` աթլետիկա, մեծ թենիս, վոլեյբոլ: Համագործակցություն կա ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԱՕԿ-ի հետ:  Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի դերը մեծ է այս մարզախաղերի անցկացման գործում»,- ասաց նա:

 

Իր հերթին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն ասաց. «Այս միջոցառումը շատ կարևոր է մեզ համար: Կարևորում ենք Հայաստան-Սփյուռք կապը: Բոլոր ֆեդերացիաների հետ համագործակցում ենք: Վստահ եմ, որ ընդհանուր ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել լավագույն արդյունքի»:

 

Հ.Մ.Ը.Մ-ական մարզախաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Հայաստանում խաղերն անցկացվելու են երկորդ անգամ: Հուլիսի 27-ից օգօստոսի 3-ը ընթացող մարզախաղերին կմասնակցի 651 մարզիկ` 17 երկրից:  Ներկայացված են ութ մարզաձևեր` աթլետիկա, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, մեծ և փոքր թենիս, լող և շախմատ:

 

Ձեզ ենք ներկայացնում Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի ծրագիրը.

 

Բացման ծրագիր

 

18:30 Էրեբունի թանգարանի մոտից կվառվի հանդիսավոր ջահը, որը 34 ջահակիրները, իրար փոխանցելով, վազելով (Էրեբունի-Արցախի փողոց-Տիգրան Մեծ-Խանջյան-Թումանյան) կհասցնեն Ազատության հրապարակ: Այնուհետև`  20:00-ին, կմեկնարկի մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը: