|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 27-ին համայն հայության մայրաքաղաք Երևանում մեկնարկել են Հ.Մ.Ը.Մ-ական խաղերը, որոնց մասնակցում է 17 երկրից ժամանած 651 մարզիկ:
Այսօր մրցութային չորրորդ օրն է: Մարզախաղերում ընդգրված ութ մարզաձեւից (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, մեծ և փոքր թենիս, լող շախմատ, աթլետիկա) այսօր մեկնարկի են դուրս եկել աթլետները, շախմատիստները և փոքր թենիս մարզաձևի մասնակիցները:
Հատկապես ուրախացնում են հայաստանցի մարզիկների մրցելույթները կանանց վոլեյբոլ, բասկետբոլ և տղամարդկանց բասկետբոլ մարզաձևերում: Նրանք մեդալներ նվաճելու լուրջ հայտ են ներկայացրել:
Հ.Մ.Ը.Մ-ական 9-րդ մարզախաղերում առողջ մրցակցության մթնոլորտ է: Թե’ մասնակիցները, թե’ հյուրերը ժպիտով են խոսում Հ.Մ.Ը.Մ-ական խաղերի և հայրենիքում անցկացրած օրերի մասին և ափսոսում, որ այս ամենը շուտով եզրագծին է մոտենալու:
Վաղը մարզախաղերում հանգստյան օր է: Մյուս օրը` օգոստոսի 1-ին, մեկնարկի դուրս կգան լողորդները:
Ֆոտոռեպորտաժը` շուտով: