|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի իշխանությունները պատասխանել են ԱՄՆ-ի` ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված հարցերին և պարզաբանել իրավիճակը. հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարությունը:
Պետքարտուղարությունում նշել են, որ ներկայումս Վաշինգտոնի համար իրավիճակը պարզ է` չմանրամասնելով, սակայն, ինչ նկատի ունեն: Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է միայն, որ ռուսական կողմը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Սնոուդենը շարունակում է մնալ «Շերեմետևո»-ի տարանցիկ գոտում: