կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 10:42
Առանց Կատեգորիա

Բա­նա­կը հան­գիստ թո­ղեք

Բա­նա­կը հան­գիստ թո­ղեք

Պո­դոլս­կում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան պա­տա­հա­րը շա­րու­նա­կում է քննարկ­վել սոց­ցան­ցե­րում, և ինչ­պես հա­ճախ է լի­նում նման դեպքե­րում, քննար­կում­նե­րի ըն­թաց­քում նյու­թը ստա­նում է նաև հա­րա­կից սյու­ժե­տա­յին զար­գա­ցում­ներ, որոն­ք ոչ մի­այն ուղ­ղա­կի կապ չու­նեն ­բուն «սյու­ժեի»` ռու­սաս­տա­նյան իրա­վա­պահ հա­մա­կար­գի և լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից հայ վա­րոր­դի հրա­պա­րա­կա­յին նվաս­տաց­ման հետ, այ­լև պա­րու­նա­կում են ող­բեր­գա­կան պա­տա­հա­րը լրա­ցու­ցիչ ցա­վա­լի նրբե­րանգ­նե­րով հարս­տաց­նե­լու փոր­ձեր, որոնք, սա­կայն, այս պա­րա­գա­յում պա­տիվ ար­դեն չեն բե­րում­ մեր լրագ­րող­նե­րի­ն ու լրատ­վա­մի­ջոց­նե­րին:

 

Ան­շուշտ, մե­ծա­գույն ող­բեր­գու­թյուն և հո­գե­կան ցավ է ապ­րում սոս­կա­լի վթա­րի պատ­ճառ կամ մաս­նա­կից դար­ձած ­մեր հայ­րե­նա­կի­ցը, ով, ի լրումն մղձա­վան­ջա­յին հո­գե­վի­ճա­կի, մի բան էլ հրա­պա­րա­կա­յին նվաս­տաց­ման է են­թարկ­վում: Այդ մար­դու հան­դեպ մեր կա­րեկ­ցանքն էլ հա­սել է այն­պի­սի չա­փե­րի, որ ­հենց մի­այն հա­մա­ցան­ցում հայտն­ված նրա լու­սան­կար­նե­րը (դրանց հան­գիստ կա­րող ենք «ար­տա­գաղ­թի դեմ­քը» խո­րա­գի­րը տալ ու բազ­մաց­նե­լով փակց­նել մեր կա­ռա­վա­րու­թյան, նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ու Ազ­գա­յին ժո­ղո­վի­ դուռ ու դար­պաս­նե­րին` ի տես ինք­նա­բավ ու ինք­նա­գոհ իշ­խա­նա­վոր­նե­րի) լցնու­մ են համ­բե­րու­թյան բա­ժա­կը, և մենք սկ­սում ենք չկա­ռա­վա­րել մեր ­խոս­քեր­ն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Վկան` նույն սոց­ցան­ցերն ու լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Հա­սա­րակ, շար­քա­յին հայ մար­դուն հու­նից հա­նում են ոչ մի­այն իր ազ­գակ­ցի տա­ռա­պա­գին դեմքն ու տան­ջալ­լուկ պատ­կե­րը, այ­լև այն հա­վե­լյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը, թե ին­չու էր նա մեկ­նել օտար եր­կիր, ինչ էր պատ­րաստ­վում անել այդ­պես էլ չվաս­տա­կած մի քա­նի կո­պե­կով: Հրա­չյա Հա­րու­թյու­նյանն ու­զում էր կար­գի բե­րել որ­դու գե­րեզ­մա­նը, ին­չի հա­մար հայ­րե­նի­քում մի­ջոց­ներ հայ­թայ­թել ­չէր կա­րո­ղա­ցել: Ու սա մեր երկ­րի ամոթն է և խա­րա­նը:

 

Սա­կայն նույ­նիս­կ ա­մո­թանք տա­լիս էլ­ պետք է ար­դա­րա­միտ լի­նել և, մաս­նա­վո­րա­պես, չչա­րա­շա­հել Հրա­չի որ­դու` իբր Հա­յոց բա­նա­կում զոհ­ված լի­նե­լու մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը: Սա հենց այն «սյու­ժե­տա­յին գիծն» է, որն առա­վել ան­ցան­կա­լի երանգ­ներ է հա­ղոր­դում ող­բեր­գա­կան պա­տա­հա­րին: Սկզբում խոս­վում էր Հրա­չի որ­դու` իբր բա­նա­կում զոհ­վե­լու, հե­տո ար­դեն` զո­րացր­վե­լուց մեկ տա­րի անց մա­հա­նա­լու ­մա­սին, խոս­վում էր բա­նա­կում ինչ-որ մի­ջա­դե­պի ժա­մա­նակ գլխին ստա­ցած հար­ված­նե­րից, ապա` այդ պատ­ճա­ռով մեկ տա­րի անց զո­րացր­ված ժա­մա­նակ մա­հա­նա­լու մա­սին: ՊՆ մա­մու­լի քար­տու­ղա­րը թե­և ­ար­ձա­գան­քեց խնդրին` ընդգ­ծե­լով, որ թե' ծա­ռա­յու­թյան մեկ­նե­լիս, թե' դրա ըն­թաց­քում երի­տա­սար­դը եղել է առողջ, սա­կայն դա չխան­գա­րեց, որ ­բո­լո­րի­ս ու հատ­կա­պես լրագ­րող­նե­րիս չա­րա­ցած երև­ա­կա­յու­թյու­նը հան­րու­թյան մտա­պատ­կե­րու­մ ուր­վագ­ծի, նախ, բա­նա­կում տի­րող ամե­նա­թո­ղու­թյան «զոհ» զին­վո­րի, ապա` խա­ղաղ պայ­ման­նե­րում, բայց բա­նա­կում ստա­ցած վնաս­վածք­նե­րի հե­տև­ան­քով «զոհ­վա­ծի» կեր­պա­րը: Ամ­բողջ խնդի­րը, ինչ­պես նաև մեր այս հրա­պա­րակ­ման նպա­տա­կը հենց­ դա է` ին­չո՞ւ ենք ­մենք, եղ­բայր­նե'ր ու ­քույ­րե'ր, մեր հայ­րե­նակ­ցի հետ­ տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան պատ­մու­թյանն ան­պայ­ման խառ­նու­մ ինչ-որ ու­րիշ և մա­նա­վանդ մտա­ցա­ծին պատ­մու­թյուն: Խառ­նում ենք, որ ի՞նչ: Առա­վել ևս` հո­րի­նում ենք, որ ի՞նչ: Ի՞նչ ենք շա­հում: Ձե­ռի­ հետ բա­նա­կը ­հեր­թա­կան ան­գամ սև­աց­րինք, հե­տո՞: Ախր դրա կա­րի­քը­ նույ­նիսկ չկա էլ. Հրա­չի հետ­ տե­ղի ու­նե­ցա­ծը լի­ու­լի բա­վա­կան է` օտա­րի ­ու­ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին բե­րան­ներս եկածն ասե­լու և հայ­հո­յե­լու հա­մար: Գո­նե բա­նա­կը հան­գիստ թող­նենք:

 

Լև­ոն­ ՍԱՐԳՍՅԱՆ