| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտին են մոտենում Համաշխարհային ուսանողական 27-րդ խաղերը: Այսօր մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ընբիշները:
Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի կրտսեր եղբայրը` 66կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ջուլֆալակյանը պարտվեց կոերացի ըմբիշ Կիմ Ջիհունին` 3:1:
120 կգ քաշային կարգը ներկայացնող, Եվրոպայի 2013թ. առաջնության բրոնզե մեդալակիր Վաչիկ Եղիազարյանը մեկնարկային գոտեմարտում 4:1 հաշվով առավելության հասավ ճապոնացի Մեկավա Շորիի նկատմամբ, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Անդրուսիկին` 3:1: Մեկնարկային գոտեմարտում պարտվել է նաև 55կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:
Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) փայլուն գոտեմարտեր անցկացրեց` հաղթելով գերմանացի, հունգարացի, ղազախ և ուկրաինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Ալան Խուգաևի հետ:
Եզրափակիչ գոտեմարտը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 18:40-ին: