կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 11:42
Քաղաքական

Վարչապետն իրեն հրաշալի է զգում

Վարչապետն իրեն հրաշալի է զգում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատեւ արձակուրդից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը եւ ընդգծեց, որ այսօրվանից վարչապետը բնականոն աշխատանքի է անցել:

 

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հուլիսի 11-13-ը պրոֆիլակտիկ բուժզննում է անցնել եվրոպական բուժհաստատություններից մեկում:

 

Մեր հարցին, թե ինչո՞ւ է պրոֆիլակտիկ բուժզննման համար Տիգրան Սարգսյանը մեկնել արտասահման, չի՞ վստահում մեր առողջապահական համակարգին, Հարություն Բերբերյանը պատասխանեց, որ Տիգրան Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում արդեն անցել էր եւ եւս մեկ պրոֆիլակտիկ բուժզննման անհրաժեշտություն առաջացավ` այս անգամ արտասահմանում:

 

Հարցին, թե ինչպե՞ս է զգում իրեն Տիգրան Սարգսյանը, վարչապետի մամուլի քարտուղարը վստահեցրեց` հրաշալի: