Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը հրաժարվեց մեկնաբանել հունիսի 3-ին Նուբարաշենում խմելու ջրից վարակվելու դեպքերը:
«Հարուցված է քրեական գործ, հետազոտությունն ընթացքի մեջ է եւ պետք է սպասել համապատասխան արդյունքներին»,- ընդամենը ասաց նա:
Գ. Մարգարյանը նշեց, որ Նուբարաշենում հունիսի 3-ից առ այսօր խմելու ջրում քլորի մնացորդային մեծության թվաբանական միջինը կազմել է 0.34 միլիգրամ` 1 լիտր ջրում։ Իսկ քլորի համապատասխան առկայության դեպքում աղիքային ցուպիկները վերանում են։
«Եթե պարզվի, որ վարակի պատճառը ջուրն է, ապա տուժածները փոխհատուցում կստանան»,- հայտարարեց «Երեւան Ջուրի» ներկայացուցիչը:
«Երկիր»-ի հարցին, թե ընկերությունն իրեն մեղավոր ճանաչում է այս պատմությունում, Գ. Մարգարյանը խուսափեց պատասխանել` նշելով. «Գուցե հետո պարզվի, որ այս ամենը սուտ է: Ինչպես տեսանք վերջին օրերին` իսպանական վարունգի հետ կապված: Հետո ասացին վարունգը չէ, այլ գերմանական սոյան, հետո էլ այդ ամենը հերքեցին»:
Փոխարենը ընկերության ներկայացուցիչն ափսոսանք հայտնեց, որ «Երևան Ջուրը» հիմնական մեղադրյալն է, քանի որ հաստատվել է, որ վարակը տարածվել է ջրի միջոցով:
«Երբ հրապարակվի դատարանի վճիռը եւ հաստատվի ընկերության պատասխանատվության չափը, փոխհատուցումը կկատարվի պետականորեն սահմանված կարգով։ Մեզ էլ հասկացեք. հենց մարդիկ լսում են փոխհատուցման մասին, գնում են հիվանդանոց, համոզում բժիշկներին, որ իրենք էլ են թունավորվել, որ փոխհատուցում ստանան։ Բժիշկներն էլ իրենց գործը թողած՝ ընկել են սիմուլյանտների հետեւից»,- ասաց նա: