կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 11:13
Տարածաշրջան

Էրդողանն իրեն անպաշտպան է զգում

Էրդողանն իրեն անպաշտպան է զգում

Ըստ t24-ի՝ Թուրքիայում ԵՄ հարցերով նորընտիր նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե այնպիսի ժամանաներ են, որ բոլորն իրենց սեփական ստվերից են վախենում, նույնիսկ` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գրասենյակում իրեն պաշտպանված չի զգում:

 

Անդրադառնալով Թուրքիայում նախկին նախարարներին և նրանց որդիներին, որոնց անունները կաշառակերների ցուցակում էին հայտնվել, Չավուշօղլուն ասել է, որ հետաքննության գործընթացը դեռ շարունակվում է,  և ինքը հույս ունի, որ դատարանը արդար որոշում կկայացնի:

 

Չավուշօղլուն հայտնել է նաև, որ ինչքան Թուրքիան ԵՄ-ի կարիքն ունի, այնքան էլ ԵՄ-ն՝ Թուրքիայի, և որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի ամենամեծ ծրագիրն է: Նա շեշտել է, որ չի հավատում նրանց, ովքեր պնդում են, թե Թուրքիան կարիք չունի անդամակցելու ԵՄ-ին: Թուրքիան պետք է անդամակցի ԵՄ-ին, քանի որ ինչքան էլ աշխարհում ուժերը հավասարվեն, Եվրոպան դարձյալ մնում է ամենաժողովրդավար և ամենահզոր մայրցամաքը:

 

Նշենք, որ Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարարը Էգեմեն Բաղըշն էր, որի անունը նույնպես կաշառակերության և կոռուպցիայի ցուցակում է: