Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականները, խնամիները, հեռու-մոտիկ բարեկամներն ու ընկերները աշխատում են քաղաքապետարանում: «Հրապարակ»-ը գրում է, որ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետը Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է' Տիգրան Պապանյանը, գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը՝ ազգականը, վերջինիս տեղակալը քաղաքապետի աղջկա ամուսինն է' Էդուարդ Ավագյանը, բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետը' կնոջ եղբայրը' Արա Մայիլյանը, իսկ քրոջ փեսան՝ Էռնեստ Գեւորգյանը, առեւտրի եւ սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալն է:
Բոլորովին վերջերս քաղաքապետի օգնականի պաշտոնում ընտրվեց վերջինիս մորաքրոջ որդին՝ Էդիկ Հովսեփյանը: Իսկ քաղաքապետարանում նոր'աուդիտի բաժնում պետ նշանակվեց Էդիկ Հովսեփյանի կինը՝ Մարինե Չատինյանը: Այսքանը միայն քաղաքապետի բարեկամական թեւից, իսկ մյուս բաժինների պետերի, նրանց տեղակալների ու գլխավոր մասնագետների մեծ մասն էլ քաղաքապետի ընկերական կամ ուղղակի մտերիմ շրջանակներից են ընտրված:
Ի դեպ, Վանաձորում գործող երեք մանկապարտեզների տնօրենների պաշտոններում նշանակված են Սամվել Դարբինյանի դուստրը՝ Աննա Դարբինյանը, քույրն ու քրոջ դուստը:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում
Լուսանկարը՝ ՛՛168.am''-ի