Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտո Փեհլիվանյանի «Վ… այսինքն` Վերնոյ» վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգերում:
Լրագրողների հետ զրույցում Փահլիվանյանը նշեց, որ ֆիլմը ներկայացնում է բացառիկ արխիվային նյութեր ականավոր ռեժիսոր Անրի Վերնոյի կյանքից:
Ըստ նրա` Վերնոյն իր հետքն է թողել ֆրանսիական կինոյի պատմության մեջ` նկարահանելով մի շարք հիշարժան ֆիլմեր` հանրահայտ աստղերի մասնակցությամբ, որոնցից մեկի` Օմար Շարիֆի հետ կայացած բացառիկ հարցազրույցը նույնպես ընդգրկված է ֆիլմում:
«Փորձել եմ նոր նյութեր գտնել, որպեսզի հանկարծ կրկնօրինակում չստացվեր: Վերնոյը մեծ ռեժիսոր է: Նա իր 38 ֆիլմերով 91 մլն հանդիսատես է հավաքել: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես Վերնոյի ծնողներն ուզում են, որ իրենց միակ ժառանգը ֆրանսիացի լինի, սակայն երկար ժամանակ ֆրանսիացի ձեւացած Վերնոյը դառնում է ավելի հայ, քան ուրիշ հայեր»,- ասում է Փահլիվանյանը եւ հավելում, որ ֆիլմն ավարտվում է 88-ի կադրերով, երբ Վերնոյը ելույթ է ունենում հանրահավաքում` ի պաշտպանություն Արցախյան շարժման: