|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրանի» շրջանակներում անցկացվող «Ռուսական ֆիլմերի օրեր» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաեւ 2012-2013թթ. նկարահանված հինգ ֆիլմ` «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեքսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:
Ծրագրի բացումը տեղի կունենա Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ֆիլմերը նույնպես կցուցադրվեն Գյումրիում` «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: