Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է կաթի արտադրողականության ավելացում և կաթի որակի բարձրացում: Ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով կսահմանվեն հատուկ չափորոշիչներ, որոնցով հետագայում կառաջնորդվեն ծրագրի շահառուները:
Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նմանատիպ ծրագիր նախաձեռնելու մտահղացումն առաջացել է դեռևս որպես Շիրակի մարզպետ նրա պաշտոնավարման ժամանակ: Նշելով, որ բարեհաջող ընթացքի պարագայում պիլոտային այս ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ՀՀ գյուղատնտեսության նախարարը միաժամանակ ընդգծել է պատրաստակամությունը սերտորեն համագործակցել և աջակցել ծրագրի պատասխանատուներին: Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ ծրագրի մշակման ընթացքում նախատեսվում են խորհրդատվություններ նաև այլ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների հետ:
Հյուրերը նաև շեշտել են, որ Շիրակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» նախաձեռնությունը կլինի առաջինը տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում քննարվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական մեխանիզմների կիրառմանը, այլ դոնոր կազմակերպությունների ներգրավմանը, ծրագրի շահառուների ընտրությանը, չափորոշիչների մշակմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին