Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջը վերջին շաբաթների ընթացքում «անմխիթար» վիճակում է. այստեղ կարելի է կարդալ միայն չեզոք բնույթի տեղեկություններ: Աշոտյանն ակնհայտորեն պասիվացել է եւ քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցչին ոչ ստատուսներով, ոչ էլ մեկնաբանություններով այլեւս «չի խայթում»:
Սա, իհարկե, կարելի է բացատրել քննական «բուռն» շրջանով, որ նախարարը վերջապես սեփական նախարարության բուն գործերով է զբաղվում, եւ որ «Ֆեյսբուք»-ին ժամանակ չի մնում: Բայց իրականում Աշոտյանի լռության պատճառները բոլորովին այլ են: Հավանաբար կհիշեք, որ Աշոտյանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ շտաբի քարոզչության գծով պատասխանատուն էր եւ ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ միասին, իրար հերթ չտալով, փորձում էին թաքցնել «չխոսկան Տարոնի» թերություններն ու բարձրացնել նրա ու ՀՀԿ-ի վարկանիշը: Հիմա, երբ արդեն Աշոտյանի միսիան ավարտված է, ղեկավարությունը հորդորել է` խելոք նստել, սսկվել:
Մեր տեղեկություններով` այս նոր կարգավիճակը, սակայն, Աշոտյանին այնքան էլ դուր չի գալիս: Նա անգամ որոշ շրջանակներում արտահայտվել է, թե նախկինում եթե նույնիսկ հակադարձ պատասխան էր ստանում, քննադատվում եւ փնովվում, բայց իր համար շատ ավելի նախընտրելի վիճակում էր, քան այժմ, երբ ստիպված է լռել:
Փաստորեն, Աշոտյանն էլ «ճահճանալու» վտանգի առջեւ է կանգնած...