|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված խաբված բնակիչներին խոստացել էր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հանդիպել նրանց հետ եւ զրուցել: Նիստի ավարտից հետո Տիգրան Սարգսյանը կոչ արեց, որ 10 ցուցարար գա իր հետ կառավարություն, որտեղ էլ կխոսեն: Վարչապետի այս պայմանն այնքան էլ դուր չեկավ գերակա հանրային շահերի զոհերին, եւ նրանք ամեն կերպ փորձում էին անցնել ոստիկանների ստեղծած պատնեշի միջով ու մտնել կառավարություն՝ գնալով վարչապետի հետեից:
Լրագրողները նույնպես հույս ունեին, որ գոնե այսօր կարող են խոսել Տիգրան Սարգսյանի հետ՝ կապված վերջին աղմկահարույց պատմությունների, մասնավորապես` օֆշորային սկանդալի հետ, Կիպրոսի դատախազի հայտարարության վերաբերյալ, սակայն վարչապետն այս անգամ էլ խուսափեց: