կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-02 12:39
Իրավական

Վարչապետն ընդունել է Եվրադատարանի նախագահին

Վարչապետն ընդունել է Եվրադատարանի նախագահին

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

«Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան, կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել է վարչապետը:

 

 

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Վարչապետը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաեւ ընդդիմությունը:

Իր հերթին, Դին Շպիլմանը եւս կարեւորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:  

 

 

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր: