|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:
Վարչապետի խոսքով՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարձր մակարդակի ու դինամիկ զարգացող, և պետք է շարունակել բազմաոլորտ գործակցության էլ ավելի ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Վրաստանի մրցակցային գործակալության միջև այսօր Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որի նպատակը մրցակցության քաղաքականության և մրցակցային օրենսդրության կիրառման ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խթանումն ու ամրապնդումն է:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ հետ, և կողմերը համատեղ նախանշել են համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի ընկերությունների համար երկու երկրներում հավասար մրցակցային միջավայրի ապահովման և մրցակցային խոչընդոտների համատեղ ուսումնասիրության հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է կոնկրետ ապրանքային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների վերհանումը և համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը: