Էլիզաբեթ Թեյլորի առաջին հարսանեկան զգեստը վաճառվել է աճուրդում
Էլիզաբեթ Թեյլորի առաջին հարսանեկան զգեստը վաճառվել է աճուրդում ռեկորդային գնով: Անհայտ գնորդը զգեստը ձեռք է բերել հեռախոսով եւ վճարել 120 հազար ԱՄՆ դոլար: Թեյլորն այդ զգեստը կրել է 1950 թվականին, երբ ամուսնացել է Հիլթոն կրտսերի հետ, ով նրա 8 ամուսիններից առաջինն էր. տեղեկացնում է Daily Mail-ը: