կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 15:26
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ը հրաժարվել է հետևել Սնոուդենի տեղաշարժին

ՌԴ ԱԳՆ-ը հրաժարվել է հետևել Սնոուդենի տեղաշարժին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ոչ մի կապ չունի Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենի և աշխարհով մեկ նրա տեղաշարժման հետ. հայտնում է РИА Новости-ն:

 

Նախարարը նշել է, որ Սնուոդենի` Հարավային Ամերիկա մեկնելու ծրագրերի մասին Ռուսաստանում իմացել են մամուլից: Լավրովի խոսքերով` Սնոուդենը չի հատել ռուսական սահմանը: 

 

Լավրովը նաև նշել է, որ Վաշինգթոնն Մոսկվային որևէ միջազգային պայմանավորվածությունների խախտման մեջ մեղադրելու  ոչ մի հիմք չունի:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խնդրել են ՌԴ-ին արտահանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակցին: Ռուսական կողմը, սակայն, հայտարարել է, որ բավական հիմքեր չունի նման գործողությունների համար:

 

ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: