|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ոչ ոք թույլ չի տա ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին խախտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի դեմ չգործելու պահանջը: Այդ մասին Коммерсант-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ եվրոպական ԶԼՄ-ներում ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից մասշտաբային գաղտնալսում իրականացնելու մասին տեղեկություններ հայտնվեցին: Լրագրողները վկայակոչել էին Սնոուդենի տրամադրած տվյալները:
Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մոսկվայում Սնոուդենի գործողությունները վնասում են ԱՄՆ ազգային շահերին:
Պեսկովն, ի պատասխան, ընդգծել է, որ ոչ ոք ՌԴ-ում թույլ չի տալիս Սնոուդնին գործել ԱՄՆ-ի դեմ: ՌԴ-ն նրան ժամանակավոր ապաստան է տրամադրել, իսկ ում հետ հանդիպել և ինչպիսի գործունեություն ծավալել ինքն է որոշում: