|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թեեւ Ռուսաստանն այն երկրների շարքում չէ, որոնցից ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել, նրա երկարատեւ մնալը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում դուր չի գալիս ԱՄՆ իշխանություններին: Մի քանի անանուն պաշտոնյաներ The New York Times-ին ակնարկել են, որ Բարաք Օբաման հնարավոր է հրաժարվի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին մասնակցելուց, եթե մինչ այդ էլ Սնոուդենը թաքնվի այնտեղ:
Коммерсант-ի` պետդեպարտամենտին մոտ աղբյուրը հաստատել է, որ նման բան հնարավոր է. G20-ի գագաթաժողովին Օբամայի փոխարեն կմասնակցի փոխնախագահ Ջո Բայդենը: Միաժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բեռնադետ Միխանը վստահեցրել է, որ Օբաման սեպտեմբերին մտադիր է այցելել Ռուսաստան, իհարկե, նա չի ճշգրտել` խոսքը G20-ի գագաթաժողովի մասի՞ն է, թե՞ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման: Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարբերականին հայտնել է, որ Կրեմլը Վաշինգտոնից որեւէ վերջնագիր չի ստացել, Օբամայի այցի նախապատրաստումն ընթանում է ամբողջ թափով: