կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 14:57
Սպորտ

Հայկ Գալստյանը փորձաշրջան է անցել Մադրիդի "Աթլետիկո"-ում

Հայկ Գալստյանը փորձաշրջան է անցել Մադրիդի "Աթլետիկո"-ում

 

«Միկա»-ի 15-ամյա հարձակվող Հայ Գալստյանը մոտ 20 օրով փորձաշրջան է անցել Մադրիդի «Աթլետիկո»-ում. հայտնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:

 

Շնորհալի պատանին իսպանական հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական հանդիպումների եւ բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել՝ խփելով 10 գոլ: Օգոստոսին նա կրկին կմեկնի Մադրիդ:  

 

Հայկը մինչեւ 17 տարեկանների հավաքականի անդամ է, այս տարի ճանաչվել է մինչեւ 16 տարեկանների Հայաստանի պատանեկան առաջնության լավագույն կիսապաշտպան: Պատանի ֆուտբոլիստը բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել նաեւ Հայաստանի պատանեկան առաջնություններում: Հանդես գալով իրենից մեկ տարի ավագ տարիքային խմբում` Հայկը դարձել է 22 գոլի հեղինակ: 2011 թ. պատանեկան առաջնությունում 42 գոլով դարձել էր գլխավոր ռմբարկու, իսկ դրա նախորդ տարում խփել է 61 գնդակ: