|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Սոչիում, որը կավարտվի հունվարի 31-ին:
Թիմին արդեն միացել են իրանցի ֆուտբոլիստներ Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, Ամիրի Շոեիբը և Սաման Աղազամանին:
«Արարատի» կազմում փորձաշրջան է անցնում 29-ամյա ուկրաինացի կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Վոլչկովը, ով խաղացել է ուկրաինական մի շարք ակումբներում, ինչպես նաև Մոլդովայի «Նիստրու», Էստոնիայի «Լեվադիա» և «Լոկոմոտիվ» թիմերում:
Սպասվում է, որ հունվարի 25-ին «Արարատ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի տեղի «Սոչի» թիմի հետ: Եվս մեկ խաղ պլանավորված է հունվարի 30-ին: Մրցակիցը դեռ հայտնի չէ: