կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 21:08
Սպորտ

«Շիրակ»-ում փորձաշրջան են անցնում երեք աֆրիկացի ֆուտբոլիստներ

«Շիրակ»-ում փորձաշրջան են անցնում երեք աֆրիկացի ֆուտբոլիստներ

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն «Շիրակին» է միացրել հայ երիտասարդ պաշտպան Անդրեյ Գամալյանը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, երեկ Հայաստան են ժամանել երեք աֆրիկացիներ, ովքեր փորձաշրջան կանցնեն թիմում:

 

Ներկայացնում ենք նորեկներին`

 

Տեոֆիլուս Անոբան` եզրային կիսապաշտպան է: Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 21-ին Ակրայում` Գանա: Մինչ «Շիրակին» միանալը Անոբան հանդես էլ գալիս Գանան ներկայացնող «Մեդիմա» թիմում: Անոբան նաև հանդես է գալիս Գանայի երկրորդ ազգային հավաքականում, որը հայտնի է Black Starts անվանմամբ:

 

Դրիսա Դիարասուբան հարձակվողական ոճի կիսապաշտպան է: Ծնվել է 1994թ. նոյեմբերի 15-ին Դաբույում` Կոտ դ'Իվուար: Դրիսան մինչ 2011թ. հանդես է եկել Ivoire Academie-ում, այնուհետև տեղափոխվել է Stoke City U18 (Անգլիա), իսկ 2013-ից ԲԿ Հասկեն (Շվեդիա) թիմի ֆուտբոլիստ է: Դրիասան խաղացել է նաև Կոտ դ'Իվուարի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականներում: Մ17 տարեկանների հավաքականում նաև դարձել է 4 գոլի հեղինակ:

 

Արնոլդ Անոման կենտրանական պաշտպան է: Ծնվել է 1995թ. հունվարի 21-ին Գրանդ Բասամում` Կոտ դ'Իվուար: ԱնոմանAcademie Symbiose Foot d' Abobo (Cote d’Ivoire) սան է, որտեղ խաղացել է նաև Կուասի Էբուեն: