«Շիրակ»-ի և «Գլոբալ Իվենթ Ֆուտբոլ» ընկերության համագործակցության արդյունքում «Շիրակ»-ում փորձաշրջան կանցնի 19-ամյա եզրային կիսապաշտպան Յունգանգ Պարկը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հարավկորեացի ֆուտբոլիստը 2013/14թ. հանդես է եկել Պորտուգալիայի AF Setúbal First Division-ը ներկայացնող «Առոմա» ՖԱ-ում, այնուհետեւ 2014թ. մի քանի ամիս ներկայացրել է Իսպանիայի Tercera División-ում հանդես եկող «Դեպորտիվո Կաստելիոն» թիմը։
Յունգանգ Պարկը հանդես է եկել նաև Հարավային Կորեայի Հանրապետության Մ19 տարեկանների հավաքականում։