|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավար Սասուն Սահակյանից տեղեկացել է, որ առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցի աշակերտների թիվը երեքն է:
«Այս տարի դպրոց հաճախելու մի երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Եթե մեկնեն, դպրոցը կփակվի: Այս տարի դեռ ոչ մի ընտանիք գյուղից դուրս չի եկել, իսկ անցյալ տարի միանգամից հինգ ընտանիք հեռացավ: Հիմա գյուղում ապրում է 70 մարդ»,-ասել է գյուղապետը:
Նրա խոսքով՝ հիմնականում երիտասարդներն են մեկնում գյուղից. «Գրադարան, բուժկետ, ամեն ինչ ունենք, բայց մարդ չկա: Անգամ գրադարանն աշխատող չունի, քանի որ համայնքապետարանի բյուջեն փոքր է, և հնարավորություն չունի վճարելու»:
Ըստ համայնքի ղեկավարի՝ տարիներ առաջ դպրոցի աշակերտները 23-ն էին: Բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է ու գյուղատնտեսությունը: Իսկ վերջին երեխան Արևիսում ծնվել է երկու տարի առաջ: