|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է: Նախկին անուններին ավելացել է ևս մեկը: Խոսքը Քաջարանի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Գևորգյանի մասին է: Վերջինս 3 «սռոկ նստել» է քաղաքապետի պաշտոնում' Մաքսիմ Հակոբյանի թեթև ձեռքով, և հիմա պղնձամոլիբդենայինի տնօրենը որդու` Վահեի «ինքնաբացարկից» հետո փորձում է մարզպետ դարձնել:
Վ. Գևորգյանը մինչ այդ եղել է Քաջարանի կոմբինատի արհմիության նախագահը: ՀՀԿ-ում գտնում են, որ «էս մի Վարդանի լավն էն է, որ համ Լիսկայի հետ է լավ, ու Լիսկան էլ նրան կօգնի, որովհետև Դոլունցը հաստատ մարզպետ չի նշանակվի»: Ի դեպ, որոշ քաջատեղյակներ էլ պնդում են, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող մարզպետ նշանակվել՝ «չի ձգի, կլինի, որ Մաքսիմն է մարզպետը»:
Նաև ասում են, որ մարզպետի հարցում ձայնի իրավունք ունի նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը. Սերժ Սարգսյանը նրա կարծիքը ևս հաշվի կառնի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել»: