Փոխարժեքներ
19 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ամբողջ պետական ապարատն աշխատում է իմ դեմ, բոլոր նախարարներին ուղարկում են Գյումրի, ամեն մեկն իր ենթակառույցներին ստիպում է, որ ընտրեն ՔՊ-ին․․․ Ասել են՝ մտնում եք ընտրական տեղամաս, ընտրախցիկից անպայման Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը դուրս եք բերում, մեզ եք տալիս, որ մենք տեսնենք, որ դուք իրեն չեք ընտրել։
Ուրեմն, ես կոչ եմ անում բոլոր պետական կառույցների աշխատակիցներին, սրանք գնալու են, այ բարձրաձայն ասում եմ, անհնարին բան է ինձ հաղթել, դուք բոլորդ լավ գիտեք, զգում եք դա։ Ես անպայման գալու եմ, բա դրանից հետո ինձ ի՞նչ պիտի պատասխան տաք»,-գյումրեցիների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։