կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-15 13:30
Առանց Կատեգորիա

Արեւմուտքը, վերջիվերջո, կքայքայի Ադրբեջանը

Արեւմուտքը, վերջիվերջո, կքայքայի Ադրբեջանը
Քադաֆիի, Մուբարաքի ռեժիմները, որոնք ժամանակին իշխանության էին եկել Արեւմուտքի աջակցությամբ, հենց նրանց աջակցությամբ էլ արագ տապալվեցին, որովհետեւի բռնապետությունը Արեւմուտքին ու կապիտալիստներին, որ ներդրումներ են իրականացնել տվյալ երկրներում, պետք է ժամանակավոր. այսօր ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Գեւորգ Մելքոնյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը քայքայվի կամ թուլանա Արեւմուտքի աջակցությամբ:

 

 

Շարունակելով իր բերած օրինակը` նա նշեց, որ դրանից հետո տարածաշրջանում այնպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ իշխանության եկան իսլամականները, իսկ դա  քաոսային կառավարման հայտնի մեթոդ է, որն ուզած-չուզած գալու է նաեւ մեր տարածաշրջան: Եվ գալու է մի պահ, որ այդ ներդրողների համար  ադրբեջանական ռեժիմն իրեն սպառելու է, եւ հարկ է լինելու իշխանության բերել նոր մարդկանց` նոր զիջումներ ստանալու համար:

 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն էլ, անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ պետք է անի, որպեսզի արեւելյան եւ արեւմտյան հարեւանների ներքին գործընթացների ժամանակ ստեղծվող հակահայկական մթնոլորտը բացասաբար չանդրադառնա մեր երկրի վրա, նշեց, որ, ցավոք, հակահայկականության միտումներ նկատվում են թե’ Ադրբեջանում եւ թե’ Թուրքիայում ընթացող հասարակական խմորումների ժամանակ, եւ դա տատիկական հարց է:

 

«Երբ հարեւանների իշխանությունները զգում են իրենց իշխանությանը սպառնացող վտանգ, ուղղորդում են ազգային կամ կրոնական փոքրամասնություններին մեր դեմ: Դրա համար մենք պետք է պետականազուրկ ժողովուրդներին օժանդակենք: Եթե մեզ չի հաջողվում միջպետական հարաբերություններ զարգացնել հարեւանների հետ, ապա պետք է փոքրամասնությունների հետ հարաբերություններ զարգացնենք, որպեսզի նրանք առնվազն մեզ ընկալեն որպես ոչ թշնամի ժողովուրդ»,- ասաց Արա Պապյանը: