|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի (ԳՄՄԽ, International Council of Scientific Unions – ICSU) համաշխարհային տվյալների համակարգի (World Data System – WDS, http://www.icsu-wds.org/) անդամ:
Ներկայումս մի շարք գիտություններ և մարդկային գործունեության այլ ոլորտներ սկսել են լայնորեն օգտագործել բոլոր բնագավառներում կուտակված տվյալները և փոխանակել դրանք: Դա հեշտացնելու համար ստեղծվել է բոլոր տվյալների հսկայական շտեմարան, որում հատուկ ձևաչափով կպահվեն և օգտագործման համար մատչելի տեսքի կբերվեն տարբեր գիտություններից ստացված տվյալները: