կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 11:07
Հասարակություն

ՀՀ հանրային խորհրդի նախկին ներկայացուցիչը խայտառակ սուտ է տարածում Կանադայի հայ ուսանողական միությունների դեմ. արձագանք՝ Կանադայից

ՀՀ հանրային խորհրդի նախկին ներկայացուցիչը խայտառակ սուտ է տարածում Կանադայի հայ ուսանողական միությունների դեմ. արձագանք՝ Կանադայից

ՀՀ Հանրային խորհրդի նախկին ներկայացուցիչը խայտառակ սուտ է տարածում Կանադայի հայ ուսանողական միությունների դեմ։ Մայիսի 6-ին պ. Սարաֆյանը հայտարարեց. «Որևէ մեկը գիտի՞, թե 44-օրյա պատերազմի ժամանակ քանի հայրենասեր հայ երիտասարդ [Կանադայի ԱՍԱ-ից] եկել է պաշտպանելու Արցախը»։

Ավելորդ է ասել, որ պ. Սարաֆյանի մեկնաբանություններն անտեղի են և կանադահայ երիտասարդներին ներկայացնում են որպես թուրքական դրոշ այրող։ Նրա մեկնաբանությունները արժանի չեն որեւե պատասխանի, բայց ահա մեր Կանադայի Հայ ուսանողական միությունների ներդրման ամփոփ ակնարկ մը՝ ի նպաստ Հայոց պետականության:

- Մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը Հայ ուսանողական միություններն օգնել են կանադահայ համայնքին ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլար հավաքել Արցախի համար։

- 2020 թվականի հոկտեմբերին Հայ ուսանողական միությունները օգնեցին Կանադայի Հայ դատի հանձնախմբին (ANCC) կասեցնել թուրքական Bayraktar TB-2-ի կանադական արտադրության WESCAM տեսախցիկների վաճառքը Թուրքիային:

- Հայ ուսանողները կանադական խոշոր ԶԼՄ-ներում բարձրացրել են Արցախյան հակամարտության մասին իրազեկվածությունը և օգնել կանադացի ակադեմիկոսներին՝ կոնֆլիկտի մասին գրել կանադական տարբեր գիտահետազոտական կենտրոններում:

- 2021 թվականի մարտին հաջողությամբ չեղարկել են Կանադայում Թուրքիայի դեսպանին հյուրընկալող պաշտոնական միջոցառումը Արցախի հակամարտության վերաբերյալ, Կանադայի ամենամեծ համալսարաններից մեկում։

- 2021 թվականի ապրիլին Հայ ուսանողական միությունները նպաստեցին Կանադայի և Թուրքիայի միջև զենքի բոլոր գործարքների եւ զինամթերքի վրայ լիակատար էմբարգո դնելու լոբբիստական ջանքերին:

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ Սփյուռքահայերի անմիջական մասնակցությանը Արցախի Պաշտպանության Բանակի կողքին, ապա ավելի տեղին կլիներ, որ պ. Սաֆարյանը հարցներ իր սիրելի իշխող կուսակցությանը` «Քաղաքացիական պայմանագրին» թե նրանցից, ովքեր ունեցել և մինչ օրս դեռ պահպանում են պարտվողական դիսկուրս, քանի՞սն են փաստացի մասնակցել վերջին 44-օրյա պատերազմին։

Մենք՝ Կանադայի Հայ ուսանողական միությունները, կոչ ենք անում Հանրային Խորհրդի գրասենյակի նախկին ներկայացուցչին կեղտոտ ստեր չտարածել Կանադայի հայ ուսանողական համայնքի դեմ և կոչ ենք անում պ. Սաֆարյանին՝ դադարեցնել իր շարունակական ատելության քարոզները և դադարեցնել իր պառակտողական եւ անհիմն հայտարարությունները։