| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Երևանում մեկնարկեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council): Ժողովին մասնակցում էին աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ , ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի և սփյուռքի երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ մեկուկես տարի առաջ ՀՅԴ երիտասարդական միությունն առաջարկել էր ժողովն անցկացնել Հայաստանում, ինչը և ընդունվել էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում հյուրընկալվող ժողովի ընթացքում ելույթով հանդես եկան Ը.Ե.Մ.Մ-ի նախագահ Ֆելիպե Խելդերեսը, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և այլ բարձրաստիճան հյուրեր: «Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսի ներքո անցկացվող երկօրյա ժողովի օրակարգը քննելու է մարդու հիմնարար իրավունքների իրացման գործում երիտասարդության դերի, վերջինիս զբաղվածության, աշխատունակության և այլ հարցեր: Ժողովում կքննարկվեն աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրները` աշխարհի կայուն զարգացման հեռանկարում:
Նշենք, որ վաղը հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք կմատուցեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: