|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը նախաձեռնել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջի ստեղծումը։
«Հանդիսանալով Հայաստանում գիտական (և աստղագիտական) տուրիզմի նախաձեռնող, շարունակելով մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն՝ ԲԱ-ն իրականացնում է աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված հենց այս տարածաշրջանին։
Նշված նախագծի շրջանակներում ստեղծվել է «Աստղագիտական տուրիզմ» կայքէջը, որը նպատակ է հետապնդում ներկայացնել տարածաշրջանում գտնվող աստղագիտական որոշակի արժեք և աստղագիտական տուրիզմի համար հետաքրքրություն ունեցող վայրերը։ Այստեղ կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների աստղագիության պատմությանն ու դրա զարգացմանը։ Կայքէջում կգտնեք նաև տեղեկատվություն ժամանակակից և հնագույն աստղադիտարանների, արեգակնային ժամացույցների, աստղացուցարանների, Տիեզերքին առնչվող թանգարանների և այլնի մասին»,- հայտնում են աստղադիտարանից։