կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 12:12
Քաղաքական

Եթե ԱԺ-ն թատրոն չէ…

Եթե ԱԺ-ն թատրոն չէ…

ԱԺ ավանդական ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ թեեւ հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը համընկավ նախագահական եւ ավագանու ընտրությունների հետ, ինչը փոքր-ինչ խանգարեց ԱԺ աշխատանքներին, ու թեեւ ընդդիմությունը փոքր թվով է ներկայացված խորհրդարանում, բայց ակտիվ եւ որակով մասնակցեց քննարկումներին, որի արդյունքում էլ պառլամենտական մշակույթն ավելի բովանդակային նշաձող ունեցավ։ Պատգամավորը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է ձևավորեն միասնական օրակարգ եւ հանդես գան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։

 

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը` նա տեղեկացրեց, որ խմբակցությունը գնահատական կտա, երբ պարզ դառնա, թե ինչ էր հետապնդում այս հաշվետվությունը։ Ըստ Հակոբյանի` ՎՊ հաշվետվության ընթացքում ինչ-որ բան այն չէր: «Եթե ԱԺ-ն թատրոն չէ, եւ այդ փաստաթուղթը բեմադրություն չէ, ապա բոլոր խմբակցությունների ղեկավարները պետք է հաղորդում տան հանցագործության մասին եւ դիմեն դատախազություն ու ոստիկանություն պետական շահերի պաշտպանության հարցով։ «Մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալներ։ Հովիկ Աբրահամյանն ինքն է խոսել թալանչիների մասին, ուստի նրանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- հայտարարեց Հակոբյանը։