Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի որոշման գործընթացում, ամբողջությամբ արտացոլում է ողջ ընտրական համակարգի ճահճացած, բարոյալքված վիճակը:
ՄԻՊ-ը մրցույթ է հայտարարում ու դրա արդյունքում հաղթող ճանաչում իր նախկին ենթականերին, ԿԸՀ այլևս նախկին նախագահը մասնակցում է ՄԻՊ մրցույթին, հետո դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին` առաջարկելով իրեն ներկայացնել նախագահի հաստատմանը: Արդյունքում ընտրությունների համար պատասխանատու կենտրոնական մարմինը կրկին համալրվում է մեծ մասամբ նոմենկլատուրային մտածողությամբ «չինովնիկներով»: Եվ բացարձակապես հայտնի չէ` ինչ չափորոշիչներով են մարդիկ թեկնածուներ առաջադրում ու իրենց որ արժանիքի համար են ինքնաառաջադրվում: Հասկանալի չէ նաեւ, թե ընտրական համակարգի նկատմամբ հավատի վերականգնման խնդիր դրած պետությունն ինչպես է երաշխավորում այդ հավատը կործանելուն մեծապես նպաստած մարդկանց:
Ո՞րն է հիմնական մոտիվացիան, գաղափարախոսությունը, նպատակակետը: Սա ընդամենը «փորձարարական թատրոն» է, որտեղ շեշտը ոչ թե բովանդակային, այլ ձեւական կողմի վրա է դրված: Սա ցույց է տալիս, որ օրենսդրական ինչպիսի փոփոխություններ էլ կատարվեն, մինչեւ մարդկանց վարքագծում եւ մտածողության մեջ հեղաշրջում չլինի, մնալու ենք նույն կոտրած տաշտակի առջեւ: