Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 21-ից ապրիլի 28-ը կանցկացվի «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը՝ Հայաստանի եւ Արցախի 31 թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 21-ին` ժամը 17:00-ին, Հր.Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում։
Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հանրային քննարկումներ։
Փառատոնի նախագահ Արա Խզմալյանի հավաստմամբ` թատերական միջոցառումը լուծում է մի շարք կարեւոր խնդիրներ. այն ձեւավորում է բանավեճի կուլտուրա, ստեղծում է մշակութային միասնություն: Փառատոնի կարգախոսը գալիս է հավաստելու Խզմալյանի կարծիքը`«Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն»:
Փառատոնի նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ այս տարի մարզային թատերախմբերի քանակն ավելացել է: «Մարզերը գտնվում են մշակութային վակուումի մեջ. մարզերը պետք է փրկել: Հանցագործությունների թվի ավելացման մեծ մասը գալիս է մշակութային առօրյայի բացակայությունից»,- կարծիք հայտնեց նա:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով էլ` կարեւոր է լրագրողների ակտիվությունը, իսկ փառատոնը վերջինիս շատ է դուր գալիս: «Անունն արդեն ինչ-որ բան ասում է, այդ X-ը բացահայտելու գաղափարը լավն է: Ինչ վերաբերում է ներկայացումներից հետո քննարկումներին, ապա նշեմ, որ մենք չենք վախենում քննադատությունից եւ առողջ մթնոլորտում վերլուծություններ կատարելուց»,- ասաց նախարարը:
Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի տնօրեն, «Թատրոն X»-ի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կատակով նշեց, որ փառատոնի շրջանակներում այս տարվա լավագույն նորամուծություններից են հատուկ կոնֆետները. «Կարեւոր է, որ թատերական միտքը սկսել է զարգացում ապրել»: