|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վաղը կմեկնարկի «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնը, որն իր պատմությունը սկսել է դեռևս 2008 թ., երբ հիմնադիրներ Էրիկ Բարսեղյանն ու Հայկ Ավագյանը նախաձեռնեցին փորձնական ներբուհական փառատոն:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 17 ներկայացում, հանդիսատեսը հնարավորություն է ունենալու տեսնել Շուշիի, Ստեփանակերտի, Գորիսի, Վանաձորի, Գյումրու, Աբովյանի երիտասարդ թատերախմբերի աշխատանքները: «Գիսանեն» ներկայանալու է նաև դպրոցական հանդիսատեսի համար հատուկ ծրագրով, որը միտված է նպաստելու երեխաների կողմից թատրոնի գիտակցմանը, հաճախելիությանը և արժևորմանը:
«Տոմսերը անվճար են տրամադրվում դպրոցներին, որպեսզի աշակերտները գան դիտելու ներկայացումները»,-yerkir.am-ին ասաց Ավագյանը` հավելելով, որ ցանկանում են դպրոցականների շրջանում ձեւավորել թատրոն հաճախելու ավանդույթ: