Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին Հայաստանն այս տարի մասնակցում է առաջին անգամ: Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը մրցութային ծրագրում հանդես կգա առաջին համարի ներքո:
Հ1-ի ուղիղ եթերում մրցույթը կցուցադրվի հունիսի 14-ին` ժամը՝ 22-ին, հետևյալ ծրագրով.
Վահագն Մարգարյան (Հայաստան)
Յանա Շտանգեյ (Բելառուս)
Սեդրիկ Վերվեուրտ (Նիդերլանդներ )
Ստեֆանի Լիկոլա Իսլա (Շվեդիա)
Նիկիտա Վասիլենկո (Շվեդիա )
Ադելա Աբդուլ Խալեգովա (Չեխիա)
Քրիստոֆ Սզաբո (Լեհաստան)
Ջուլիա Դոկկեն (Նորվեգիա )
Պատրիցիա Կրնկովիչ (Սլովենիա)
Ֆելիքս Բերնինգ (Գերմանիա):
Այնուհետև ժյուրիի անդամները կհայտարարեն եզրափակիչ փուլ անցած երկու մասնակիցների անունները, ովքեր էլ կմրցեն«Մենամարտ» փուլում: Դրանից հետո արդեն ժյուրիի անդամները կհայտարարեն հաղթողի անունը:
Ի դեպ, «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը Լեհաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ`1997-ին այն տեղի է ունեցել Գդինյա քաղաքում, իսկ 2005-ին՝ Վարշավայում: