|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ի հեճուկս թուրքական և ադրբեջանական կառավարությունների` հոլիվուդյան սուրբծննդյան շքերթի ժամանակ հայ պարողների ելույթի ցուցադրությունը կանխելու ջանքերին`ամերիկյան CW Network հեռուստաալիքը ցուցադրել է հայ երեխաների ելույթը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած տոնական միջոցառումից հետո Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օգուզը և նրա ադրբեջանցի գործընկեր Նասիմ Աղաևը պահանջել են հեռուստաալիքից` կտրել միջոցառման հայկական հատվածը, որում, բացի հայկական պարերից, երևում են նաև ՀՀ և Արցախի դրոշները:
Չնայած ադրբեջանցի և թուրք դիվանագետների պահանջներին` հայկական պարը, առանց որևէ կրճատման, ցուցադրվել է: Նրանք հաղորդման հեռարձակումը որակել են «ահաբեկչության սատարում»: